թախտ
Հայերեն
Կատեգորիա:Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ Կատեգորիա:Հայերեն բառեր#թախտ
- ՄՀԱ՝ [tʰɑχt]
Դասական ուղղագրութեամբ՝ վանկեր՝ թախտ
Ստուգաբանություն
< тахта < պարսկ.
Գոյական
Կատեգորիա:Հայերեն գոյականներ- (նորբ․)Կատեգորիա:Հայերեն նորաբանություններ փայտե կոշտ կամ հասարակ մահճակալ ◆ Հիբանի ցածլիկ և տախտակներից սարքած թախտը մկրտումը քանդել էր։ (Ակսել Բակունց)Կատեգորիա:Քաղվածք/Ակսել Բակունց
- տախտակից պատրաստած չոր կամ փափուկ կամ կիսափափուկ, առանց թիկունքի և թևճակների գահավորակ կամ բազմոց՝ մի քանի մարդկանց միաժամանակ նստելու համար ◆ Կարինեն… նստեց թախտի ծայրին։ (Վիգեն Խեչումյան)Կատեգորիա:Քաղվածք/Վիգեն Խեչումյան
- (շին․)Կատեգորիա:Հայերեն բառեր շինարարական իմաստով տան մեջ սարքած տախտակաշեն քանտեղ
- (ժղ․)Կատեգորիա:Հայերեն բառեր ժողովրդական իմաստով (թագավորական) գահ ◆ Թագավորի թախտ ես իձի։ Եղիշե ՉարենցԿատեգորիա:Քաղվածք/Եղիշե Չարենց
- (փխբ․)Կատեգորիա:Հայերեն բառեր փոխաբերական իմաստով թագավորական իշխանություն, իշխանություն ◆ Գոռում էինք միաբերան, թե ապրում եք դուք բախտավոր ու օրհնում եք թախտն ու իրան։ Հովհաննես ԹումանյանԿատեգորիա:Քաղվածք/Հովհաննես Թումանյան ◆ Հիմի գնում ես, որ խշտիկով քշեմ բուրժուային թախտից: Եղիշե ՉարենցԿատեգորիա:Քաղվածք/Եղիշե Չարենց
- (ժղ․)Կատեգորիա:Հայերեն բառեր ժողովրդական իմաստով հարսանքատանը այն հանդիսավոր բարձր տեղը, ուր կանգնում կամ նստում են նորափեսան ու հարսը (իբրև թագավոր ու թագուհի)◆ Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։ Հովհաննես ԹումանյանԿատեգորիա:Քաղվածք/Հովհաննես Թումանյան ◆ Հարսանիքի տան դահլիճի մի անկյունում հատակից բավականին բարձր կապած է թախտը, որի վրա նստած է լինում թագավորը (փեսան)։ (Րաֆֆի)Կատեգորիա:Քաղվածք/Րաֆֆի
- մշտական տախտակաշեն քնատեղ տան մի անկյունում կամ պատի տակ
- (հրտմ․)Կատեգորիա:Հայերեն բառեր հորատման իմաստով հորատման վերնակում որոշակի բարձրությունների վրա տեղադրված տախտակամածեր, որոնք ծառայում են որպես աշխատանքային տեղեր իջեցման-բարձրացման աշխատանքների ժամանակ, ինչպես նաև դրանց վրա ներքին աստիճաններ տեղադրելու համար
Հոմանիշներ
- թախտ
- բազմոց, գահավորակ, գահույք
- տե՛ս գահ
- տե՛ս թագավորություն
Արտահայտություններ
- թախտից գցել - գահընկեց անել ◆ Թագավորին թախտից գցել են, - կարճ ասում է քեռիս և նստում։ (Մամուլ)Կատեգորիա:Քաղվածք/Մամուլ
- թախտից գլորել - նույնն է` թախտից ընկնել
- թախտից գլորվել - գահընկեց լինել
- թախտից ելնել - ամուսնանալ ◆ Կանչեցե՛ք, ասավ, իմ զորքը բոլոր… հազար-հազար մարդ նոր թախտից ելած։ Հովհաննես ԹումանյանԿատեգորիա:Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- թախտից զրկել - գահընկեց անել
- թախտից զրկվել - գահընկեց լինել ◆ Իր թախտից զրկվի, ով կռիվ անի։ Հովհաննես ԹումանյանԿատեգորիա:Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- թախտից ընկնել - գահընկեց լինել
- թագավորի թախտ
- թախտից իջեցնել - տե՛ս թախտից գցել ◆ Զինվորները… միացան և միացած ուժերով բռնակալ Նիկոլային թախտից իջեցրին։ (Վահան Տերյան)Կատեգորիա:Քաղվածք/Վահան Տերյան
- թախտից իջնել - գահընկեց լինել
- թախտից նոր ելած - տե՛ս նորապսակ
- թախտը շուռ գա - գահընկեց լինի, թագավորութունը կործանվի
- թախտը շուռ ու մուռ լինի - նույնն է թախտը շուռ գա
- թախտից վեր բերել - տե՛ս թախտից գցել ◆ Զորքը հեղափոխություն է գցել, թագավորին թախտից վեր են բերել (Ակսել Բակունց)Կատեգորիա:Քաղվածք/Ակսել Բակունց
- թախտից վեր գալ - գահընկեց լինել
Բաղադրյալ բառեր
| Թարգմանություններ | |
| |
Աղբյուրներ
- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։Կատեգորիա:Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ռ․Զ․ Հակոբյան, Հորատման տերմինների ռուսերեն-անգլերեն-հայերեն բացատրական բառարան, Երևան, «Ճարտարագետ», 2011 — 220 էջ։Կատեգորիա:Բառեր «Հորատման տերմինների ռուսերեն-անգլերեն-հայերեն բացատրական բառարան» գրքից
- Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։ Կատեգորիա:«Նորածանոթ բառերի բացատրական բառարան» գրքից
Կատեգորիա:Pages using ISBN magic links
Կատեգորիա:«Նորածանոթ բառերի բացատրական բառարան» գրքից
Կատեգորիա:Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
Կատեգորիա:Բառեր «Հորատման տերմինների ռուսերեն-անգլերեն-հայերեն բացատրական բառարան» գրքից
Կատեգորիա:Հայերեն բառեր
Կատեգորիա:Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
Կատեգորիա:Հայերեն բառեր հորատման իմաստով
Կատեգորիա:Հայերեն բառեր շինարարական իմաստով
Կատեգորիա:Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
Կատեգորիա:Հայերեն գոյականներ
Կատեգորիա:Հայերեն նորաբանություններ
Կատեգորիա:Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
Կատեգորիա:Քաղվածք/Ակսել Բակունց
Կատեգորիա:Քաղվածք/Եղիշե Չարենց
Կատեգորիա:Քաղվածք/Հովհաննես Թումանյան
Կատեգորիա:Քաղվածք/Մամուլ
Կատեգորիա:Քաղվածք/Վահան Տերյան
Կատեգորիա:Քաղվածք/Վիգեն Խեչումյան
Կատեգորիա:Քաղվածք/Րաֆֆի